Բավ է պառակտվել
24-12-2014 13:10

Ոստիկանության ծառայողն անչափահասի հետ սեռական հարաբերություն էր ունեցել

ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում ավարտվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող, ոստիկանության ծառայողի` տասնչորս տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ) 3-րդ մասի 2-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին հայտնում են Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից: Նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկանության ծառայողը , իր ծանոթ Մ. Հ.-ից և նրա հարազատներից հաստատապես տեղյակ լինելով վերջինիս 14 տարին լրացած չլինելու մասին, 2014թ. փետրվար ամսին նրա հետ գնացել է Երևան քաղաքի բարերից մեկը, պատվիրել առանձնասենյակ, որտեղ սեռական հարաբերություն է ունեցել հետը: Բացի այդ, 2014թ. հունիսի 26-ին վերջինս Մ. Հ.-ի հետ գնացել է հոր ընկերոջը պատկանող, վերանորոգման մեջ գտնվող բնակարան, որտեղ դարձյալ սեռական հարաբերություն է ունեցել տասնչորս տարին չլրացած աղջնակի հետ: Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: