Բավ է պառակտվել
09-02-2015 08:38

Գարեջրի օգտակար հատկությունները

Վերջին գիտական տվյալները ցույց են տալիս, որ գարեջրի չափավոր գործածումը օգտակար է օրգանիզմին: Հացահատիկները հագեցած են հակաօքսիդանտներով, դրա շնորհիվ էլ գարեջուրը, որը ստանում են գարու ածիկից, ևս պարունակում է հակաօքսիդանտներ: 

Ըստ աղբյուրի՝ գարեջուրն ունի մի շարք բուժական հատկություններ.
• Բարելավում է նյութափոխանակությունը:
• Դառնությունը նպաստում է մարսողությանը:
• Հիանալի միզամուղ միջոց է:
• Գարեջրի մեկ լիտրը պարունակում է B6, B2 վիտամիններ հետևյալ քանակությամբ՝ 17 %, 12% :
• Նպաստում է ստամոքսահյութի անջատմանը, կանխում է հիվանդածին բակտերիաների աճը:
• Օրգանիզմի վրա ունի հիպնոտիկ, հանգստացնող և ցավազրկող ազդեցություն:
Ֆիիոլոգիայի տեսանկյունից՝ գարեջուրը դրական ազդեցություն ունի մարդու օրգանիզմի նյութափոխանակության գործընթացի վրա: Այն հանդիսանում է մազերի աճը խթանող և գլխամաշկը սնուցող վիտամինների աղբյուր: