Բավ է պառակտվել
02-04-2015 08:11

ՀՀ-ում անցնում են ՌԴ հակաօդային պաշտպանության զորքերի դաշտային հավաքները

Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները սկսել են լեռներում՝ ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա, դաշտային հավաքներ անցկացնել: «Ուսումնական միջոցառումներին ներգրավվել է զենիթահրթիռային ստորաբաժանումների շուրջ 300 զինծառայող: Դաշտային պարապմունքների ժամանակ կանցնեն պայմանական հակառակորդի առանձին և խմբակային օդային կետերի հարձակման հակահարվածի մարզանքներ: Պարապմունքների ընթացքում զինծառայողները կլուծեն ավելի քան 100 տակտիկական խնդիր առանց ռազմական հրաձգության՝ ակտիվ աղմուկային խոչընդոտների, ինչպես նաև հակալոկացիոն հրթիռների գործածմամբ», - նշված է հաղորդագրության մեջ: Լեռներում դաշտային պարապմունքներից հետո հակաօդային պաշտպանության զորքերի ստորաբաժանումները կմեկնեն ուսումնավարժանքների Կապուստին Յար հրաձգարան, որտեղ կանցնեն մարտական հրաձգություններ: