Բավ է պառակտվել
11-07-2016 11:13

Հրդեհ է բռնկվել ֆինանսների նախարարության շենքում

Հուլիսի 10-ին, ժամը 22.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մելիք Ադամյան 1 հասցեում հրդեհ է բռնկվել, հայտնում են ՀՀ ԱԻՆ–ից: Այրվում է ֆինանսների նախարարության շենքի տանիքը մոտ 1000 քմ մակերեսով:

Դեպքի վայր են մեկնել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության բիս 1 աստիճան:  

Ավելի ուշ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում՝ մոտ 1000 քմ մակերեսով:

Դեպքի վայր են մեկնել 13 մարտական հաշվարկ, 2 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: 

Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին: