Բավ է պառակտվել
02-06-2016 15:13

«Տաշիր» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկել

Երևանում գտնվող «Տաշիր» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկել, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ: Հունիսի 2-ին, ժամը 15.00-ին ահազանգ է ստացվել, որ hրդեհ է բռնկվել Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Ըստ հաղորդագրության` դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: