Բավ է պառակտվել
02-03-2015 10:00

ՌԴ սահմանապահները ՀՀ-ում բերման են ենթարկել սահմանը խախտած անձին

Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությունը երկրի տարածքում բերման է ենթարկել հայ-թուրքական սահմանը խախտած անձին: «Մարտի 1-ի գիշերը Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալներից մեկի սահմանը պաշտպանող տեխնիկական միջոցից ահազանգ է ստացվել դեպի Հայաստանի Հանրապետության տարածքը տանող հետքերի հայտնաբերման մասին», - ասված է ՌԴ սահմանապահների հաղորդագրության մեջ: Սահմանը խախտող անձին բռնելուց հետո նրա մոտ հայտնաբերվել է Չեխիայի Հանրապետություն վերադառնալու մասին վկայական: Նրա քաղաքացիության մասին որևէ տեղոեկություն չկա: