Բավ է պառակտվել
26-12-2014 08:59

Ռուս սահմանապահները ՀՀ տարածքում Թուրքիայից իրավախախտի են բռնել

Ռուս սահմանապահները Հայաստանում Թուրքիայից ժամանած հերթական սահմանախախտին են բռնել: Հայաստանում ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 23-ին դրուժիննիկները Նոյակերտում անհայտ քաղաքացու են կանգնեցրել, որը հետաքրքրվում էր գյուղացիների հասցեներով: Արտաշատի սահմանապահ ուղեկալի՝ դեպքի վայր ժամանած աշխատակիցները պարզել են, որ անհայտ անձը Թուրքիայի Հանրապետության քաղաքացի Ա.-ն է՝ 1976թ. ծնված, որն այդ օրն առավոտյան օրինական հիմունքներով հատել է «Ագարակ» անցակետը եւ օրինական հիմունքներով է ժամանել ՀՀ տարածք: Նա պատմել է, թե Նոյակերտ գյուղում որոնել է իր հեռու ազգականներին: Սահմանի մերձակայքում նրա գտնվելու հանգամանքը պարզում են ՀՀ պատկան մարմինները: Արտաշատի սահմանապահ ուղեկալի ղեկավարությունը որոշել է պարգեւատրել աչալուրջ դրուժիննիկին: