Բավ է պառակտվել
22-06-2015 09:16

Այսօր կարճատև անձրևի հավանականություն կա

Հանրապետության տարածքում`այսօր հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ. արագությամբ: 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:Երևանում` հունիսի 21-22-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: