Բավ է պառակտվել
02-06-2015 08:20

Հունիսի 4-6-ին ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-3-ին էապես չի փոխվի, 4-6-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևանում` հունիսի 2-6-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‘ 15-20 մ/վրկ արագությամբ: