Բավ է պառակտվել
02-12-2014 14:07

Եղանակը Հայաստանում

ԱԻՆ-ը զգուշացնում է, որ դեկտեմբերի 3-ին լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերում սպասվում են ձյան տեսքով առատ տեղումներ, միջպետական եւ միջհամայնքային ճանապարհներին՝ մերկասառույց եւ ցածր տեսանելիություն: Հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան տեսքով: ԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայությունից հայտնում են որ հանրապետության շրջանների մեծ մասում դեկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ եւ մառախուղ: Քամին` հարավ-արեւելյան 2-7 մ/վրկ, տեղ-տեղ՝ 15-20 մ/վ ուժգնությամբ: Օդերեւութաբանների կանխատեսումներով՝ Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, տեղ-տեղ՝ թաց ձյան տեսքով: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 0+2, վաղը ցերեկը՝ +2+4 աստիճան: