Բավ է պառակտվել
16-06-2015 14:47

Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հունիսի 17-18-ին շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ: 20-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը 17-18-ին էապես չի փոխվի, 19-20-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` հունիսի 17-18-ի երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ, 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: