Բավ է պառակտվել
10-09-2015 11:37

Օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:  Քամին` հարավ-արևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կնվազի 2-3, արևելյան շրջաններում` 5-7 աստիճանով, 13-ի գիշերը` ևս 2-3 աստիճանով: Երևանում սեպտեմբերի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-14-ի երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այսօր և վաղը ցերեկը Երևանում կգրանցվի +36 աստիճան տաքություն, իսկ հետագա երեք օրերին՝ +33: