13-10-2016 10:48

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով

Հոկտեմբերի 13-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում հնարավոր է թույլ անձրև, 14-ին, 16-ի ցերեկը, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

15-ին, 16-ի գիշերվա առաջին կեսին, 17-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ քամին կլինի արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում`հոկտեմբերի 13-14-ը, 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 15-ի գիշերը, 17-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ: