Բավ է պառակտվել
04-02-2016 11:06

Արագածավանի կրակոցներից զոհվածն ու վիրավորը եղբայրներ են

Արագածոտնի մարզում հնչած կրակոցների հեռտևանքով մահացած Արտյոմ Խամոյանը և վիրավորված Արման Խ-ն եղբայրներն են: Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության և լրատվության հետ կապերի վարչությունից: Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքում այս գիշեր հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով կա 2 զոհ և 1 վիրավոր: Ըստ ոստիկանության` 1981 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արտյոմ Խամոյանը և 1967 թ. ծնված Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ: Արագածավանի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը հայտնել է, որ շատ լավ ճանաչում է Խամոյաններին և նրանց բնութագրեց որպես պարզ, հասարակ ռանչպար մարդիկ, որոնք զբաղվում են անասնապահությամբ: Քրեական միջադեպի վարկածների մասին գյուղապետը տեղեկություն չուներ: Գալստյանի և Խամոյանների վրա կրակելու կասկածանքով բերման ենթարկված Սեդրակ Ղ-ն նույնպես արագածավանցի է: