Բավ է պառակտվել
23-10-2015 10:15

Երևան–Մեղրի ավտոճանապարհին վթարի հետևանքով 20-ամյա երիտասարդ է մահացել

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին՝ ժամը 06.26-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Ելփին գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 98-րդ կմ-ում «ВАЗ-2104» մակնիշի 34 TC 320 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ՝ 1995 թ. ծնված Ա. Ա.-ի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: