11-01-2016 09:11

Հակառակորդի արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել

Հակառակորդի արձակած կրակոցից ԼՂՀ ՊԲ զինծառայող է զոհվել, հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ «Հունվարի 9–ին ժամը 21:30-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. Ծնված Արամայիս Յուրիկի Ոսկանյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն։ «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում էկորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնումզոհված զինծառայողի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին», – նշվում է հաղորդագրության մեջ։