Բավ է պառակտվել
11-02-2015 09:30

Հայ զինվոր է զոհվել

Փետրվարի 10-ին՝ 19:55-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1991 թվականին ծնված Տիգրան Սամվելի Սիմոնյանը: ԼՂՀ ՊՆ մամլո ծառայությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: