Բավ է պառակտվել
17-06-2016 15:06

Արցախի զորամասերից մեկում զինծառայող է զոհվել

Հունիսի 17-ին` ժամը 10:45-ի սահմաններում, հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարզումների անցկացման վայրում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Հրանտ Գարուշի Գրիգորյանը:

Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ասվում է ԼՂՀ ՊԲ տարածած հաղորդագրությունում: