Բավ է պառակտվել
23-04-2015 08:28

Բերման է ենթարկվել «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը

Նախօրեին առավոտյան «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Անի Նավասարդյանը տեղափոխվել է ոստիկանություն: Ոստիկանությունից հայտնել են, թե Անիին բերման չեն ենթարկել. նրան «վարչական բերման են ենթարկել» ոստիկանության աշխատակցին կամ զինծառայողին վիրավորելու համար Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 172.3 հոդվածով: Նշենք, որ տվյալ հոդվածով նվազագույն աշխատավարձի 20-ից մինչև 50-ապատիկ գումարի չափ տուգանք է նախատեսված: Միևնույն ժամանակ Անի Նավասարդյանը նշել է, որ նա կոնկրետ որևէ մեկի չի վիրավորել: Նրա խոսքով` մի խումբ ոստիկաններ եկել են և ցանկացել նրա ձեռքից խլել իր սեփական թմբուկը: Ի պատասխան Անին հայտնել է, որ դա իր սեփական իրն է և հարցրել, թե ինչի հիման վրա են այն փորձում իրենից խլել: Սակայն ոստիկանները որևէ պհանջ չեն ներկայացրել և պարզապես տարել են թմբուկը: Իսկ երբ Անին շարունակել է բացատրություն պահանջել, նրան պարզապես բերման են ենթարկել ոստիկանություն: «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամը հայտնել է, որ իրեն բերման են ենթարկել Երևանի պետական համալսարանի մոտից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ակցիայի ժամանակ: Արձանագրությունը կազմելուց հետո նրան ազատ են արձակել: