Բավ է պառակտվել
12-11-2016 11:18

Հայաստանում ձնծաղիկ է ծաղկել

Հայաստանի հյուսիս-արևելքում ձնծաղիկ է ծաղկել:

«Աֆրիկայից փչող տաք օդային հոսանքները մեր երկրում աշուն և գարուն եղանակները խառնել են իրար: Կողբում ձնծաղիկ է դուրս եկել», - Facebook-ի իր էջում գրել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանական կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Սուրենյանը նաև նշել է, որ նոյեմբերի 16-ից աֆրիկյան երկրներից եկող տաք օդի ներհոսքը մեր երկրի տարածք կնվազի, որին կհաջորդի արևմուտքից համեմատաբար սառը օդային հոսանքների ներթափանցումը:

«Նոյեմբերի 16-ից հետո օդի ջերմաստիճանը կսկսի նվազել», - գրել է նա: