Բավ է պառակտվել
10-03-2016 16:54

Մանրամասներ Անահիտ Կիրակոսյանի անձնական կյանքից (լուսանկարներ)

Ձեզ ենք ներկայացնում դերասանուհի Անահիտ Կիրակոսյանին ու նրա գեղեցիկ ընտանիքը:  Անահիտի ոչ միայն գործնական կյանքն է հետաքրքիր եղել հեռուստադիտողներին, այլև` անձնական: Ինչպես գիտենք, սիրված դերասանուհին բավական երիտասարդ տարիքում է հանդիպել իր տղամարդուն: Գործնական հարաբերություններ, որոնք ավարտվեցին մի մեծ սիրո պատմությամբ:

«Իրավաբանի խորհրդակցության կարիք ունեի և ինձ խորհուրդ տվեցին, որ դիմեմ հենց Արտակին: Գործնական հանդիպմամբ ամեն բան չի ավարտվում, և, ինչպես պարզվում է հետագայում, ճակատագիրը ևս մեկ հանդիպում էր պատրաստել մեզ համար: Արդեն ոչ գործնական հանդիպումը տեղի է ունենում պատահական` երևանյան սրճարաններից մեկում»: Եվս մեկ զանգ, և ամեն ինչ սկսվում է այլ հունով ընթանալ: «Ինքն իր մասին պատմեց, ես` իմ: Շատ հետքրքիր էր զրուցել ինձանից 16 տարով մեծ մարդու հետ, որովհետև իմ հասակակիցների մեջ այնպիսի տղա չի եղել, ում հետ մեծ հաճույքով կզրուցեի մեկ ժամից ավելի:

Ինձ համար Արտակն այլ աշխարհ էր. մենք զրուցում էինք արվեստից ու հասել անձնական կյանքին»:   Դերասանուհին մի քանի ժամում համոզվում է, որ նա է այն տղամարդը, ում սպասել է: «Պատկերացրեք, որ իջա ու ամուր գրկեցի մի տղամարդու, ում, կարելի է ասել, ճանաչում էի ընդամենը տասը ժամ: Մինչ այդ, եթե ինձ ասեին, որ հնարավոր է մի քանի ժամում տարվել ու սիրահարվել մեկին, ես կասեի` անհեթեթություն է:

Գնացինք քաղաքից դուրս, նստեցինք, զրուցեցինք, ես նվագեցի և այդ օրն ավարտվեց աշխատանքի գնալով»,- ասել է դերասանուհին:  Նշենք նաև, որ դերասանուհու ամուսինը ունի երկու հրաշք բալիկներ` Լաուրան և Աննան: Գեղեցիկ զույգն ունի զավակ՝ փոքրիկ Հայկը: