Բավ է պառակտվել
22-05-2015 09:25

ՀԱՊԿ անակնկալ ստուգումներին մասնակցող հայկական զորախումբը վերադարձել է հայրենիք

Ինչպես հայտնել են Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, շուրջ մեկ շաբաթ գտնվելով Տաջիկստանի Հանրապետությունում և պատվով մասնակցելով ՀԱՊԿ-ի շրջանակում առաջին անգամ անցկացված այդ ստուգատեսին, հայկական զորախումբը վերադարձել է հայրենիք:   Անցկացված վարժանքների  նպատակն էր ՀԱՊԿ անդամ երկրների կոլեկտիվ անվտանգության համաձայնագրի շրջանակներում գործող ուժերի ղեկավար կազմին հնարավորություն ընձեռել մարտական իրավիճակին մոտեցված պայմաններում   գործնականում կիրառել և ամրապնդել բազմազգ զորախմբի ղեկավարման, անհրաժեշտ քայլերի  համատեղ պլանավորման ու իրականացման գործառույթները: Մայիսի 19-ին տեղի է ունեցել անակնկալ ստուգումների եզրափակիչ փուլը, որին հետևել են ՀԱՊԿ քարտուղարության, ՀԱՊԿ միացյալ շտաբի և մասնակից երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ: Համատեղ ուժերի հատուկ գործողությունների գնահատականը վճռական փուլի ավարտին տվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան` նշելով, որ անակնկալ ստուգման գործողություններն անցան հաջող ու արդյունավետ, ազգային զորախմբերն ու դրանց հրամանատարներն ապացուցեցին, որ անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ստորաբաժանումներն ի զորու են կատարել առաջադրված մարտական խնդիրները: