29-10-2014 19:22

Երևանի և Ամմանի միջև ստորագրվել է քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր

Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Հորդանան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ամմանի գործընկերոջ՝ քաղաքապետ Աքել Բիլթաջի հետ, ստորագրել է Երևանն ու Ամմանը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր:


Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն Հայաստանի և Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել ու փորձի փոխանակում իրականացնել տեղական ինքնակառավարման, ներդրումների ներգրավման, կոշտ թափոնների կառավարման ու ջրամատակարարման և քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում: