Բավ է պառակտվել
01-04-2015 16:52

Նեմցովի սպանության գործով կասկածյալը կմնա կալանքի տակ

Մոսկվայի քաղաքային դատարանը կալանքի տակ թողեց քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ մեղադրվող Զաուր Դադաևին: Դադաևի կալանքի ժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 28-ը: Քննությունը պնդում է, որ Դադաևի մեղքի մասին վկայում են վկաների ցուցմունքները և բժշկական փորձագիտությունների արդյունքները: Սակայն Դադաևը դատարանում հրաժարվեց ձերբակալվելուց անմիջապես հետո տված իր խոստովանական ցուցմունքներից: Նրա խոսքով՝ նա արել է այդ խոստովանությունը ճնշման տակ: «Իմ ցուցմունքները վերցվել են ճնշման տակ.դրանք թելադրվել են: Չկա որևէ վկա, ես ալիբի ունեմ: Սպանության ժամանակ ես իմ տանն էի», - ասաց Դադաևը: Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը չեղյալ է հայտարարել Նեմցովի սպանության գործով երեք դերակատարների՝ Համզաթ Բահաևի, Շահիդ Գուբաշևի և Թամերլան Էսքերհանովի կալանավորման մասին որոշումը: Խափանման միջոցը ընտրելու մասին հարցը ուղարկվել է նոր ուսումնասիրման: Դատարանի կարծիքով՝ կալանավորման մասին որոշումը անհրաժեշտ էր ընդունել յուրաքանչյուր կասկածյալի համար առանձին, այլ ոչ թե ամբողջ խմբի համար, քանի որ դա խախտում է դերակատարների իրավունքները: Տվյալ գործով դերակատարները (Դադևը, Բահաևը, Էսքերհանովը և նրա եղբայրը՝ Անզորը) մեղադրվում են ՌԴ Քրեական օրենսգրքի 105 հոդվածի 2 մասով (Նախնական պայմանավորվածությամբ կամ քաղաքական, գաղափարախոսական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության դրդապատճառներով կազմակերպված հանցախմբի կողմից կատարված հանցագործություն): Նրանք ձերբակալվել են Ինգուշետիայում մարտի 7-8 հատուկ գործողությունների ժամանակ, որից հետո մարտի 8-ին կալանավորվել են դատարանի որոշմամբ: Խմբավորման ևս մեկ ենթադրյալ մասնակիցը՝ Բեսլան Շավանովը, պայթեցրել է իրեն նռնակով մարտի 7-ին Գրոզնիում իրեն ձերբակալելու փորձի ժամանակ: Նեմցովը սպանվել է փետրվարի 28-ին իր ընկերուհու՝ ուկրաինացի մոդել Աննա Դուրիցկայայի հետ Մեծ Մոսկվորեցկի կամրջով զբոսնելու ժամանակ: Քաղաքական գործիչը չորս գնդակ է ստացել և տեղում մահացել է» Դուրիցկայան չի տուժել: