15-08-2016 13:18

Թմրամիջոցների շրջանառության համար հետախուզվող քաղաքացին հայտնաբերվել է «Զվարթնոց»-ում

«Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել թմրամիջոցների շրջանառության համար հետախուզվող քաղաքացին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 13-ին ժամը 19:10-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Շահեն Հ.-ն, ով օգոստոսի 1-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ ՔՕ.-ի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով», - նշվում է հաղորդագրության մեջ:

Որպես խափանման միջոցը ընտրվել է կալանքը: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: