Բավ է պառակտվել
06-05-2015 07:41

73-ամյա Գոհարիկ Ենոքյանին, այդուամենայնիվ, չեն կալանավորի

Վաղը երեկոյան լրանում է նախօրեին ձերբակալված, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Գոհարիկ Ենոքյանի ձերբակալման 72 ժամը, երբ իրավապահ մարմինները պետք է որոշում կայացնեն նրա խափանման միջոցի վերաբերյալ: Ըստ «Հայկական ժամանակ»-ի աղբյուրների՝ 73-ամյա Ենոքյանի հանդեպ խափանման միջոց կալանքը, այդուամենայնիվ, չի ընդունվի՝ հաշվի առնելով վերջինիս տարիքը, սեռը եւ առողջական վատ վիճակը, ինչպես նաեւ Ենոքյանին ազատ արձակելու համար 37 պատգամավորների ստորագրությունները, որոնք երեկ ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն: ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, որ Ենոքյանը, ով կասկածվում է ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի՝ Յուվեցի Կարոյի, սպանությունը նախապատրաստելու մեջ, առողջական խնդիրներ ունի, որոնք անհամատեղելի են ազատազրկման ռեժիմի հետ: