Բավ է պառակտվել
24-06-2015 13:27

Բաղրամյան պողոտայում ոստիկաններն աղբամաններում քարեր էին փնտրում

Ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ աղբամաններում կան պարկերով քարեր: Բաղրամյան պողոտայի սկզբնամասում բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներին ասաց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ առաջարկելով միասին ստուգել: Ստուգվեցին աղբամանները, հայտնաբերվեց միայն շինարարարական աղբ: Նշենք, որ ցուցարարները աղբամաններով բարիկադներ են կառուցել, որպեսզի ոստիկանների հետ շփում չունենան: «Թող հավաքի մասնակիցներից ոչ մեկը վատ չզգա: Բոլորիս անվտանգությունն է, այդ թվում առաջին հերթին իրենց: Անտեղին է դժգոհությունը: Հակառակը՝ իրենք պետք է ողջունեին»,- ասաց Վ.Օսիպյանը:  Երևանի փոխոստիկանապետը նաև ասաց, որ իրենք որևէ գորոծողություն չեն նախապատրաստում, հանգիստ կանգնած են: