Բավ է պառակտվել
15-11-2014 12:11

Խոցված ուղղաթիռին առայժմ մոտենալ չի հաջովում.ՀՀ ՊՆ

«Հայկական կողմն առայժմ չի կարողացել մոտենալ վարժանքների ժամանակ ադրբեջանցիների կողմից խոցված ուղղաթիռին»,- այս մասին gisher.news-ի թղթակցի հետ զրույցում նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը : Պաշտպանական գերատեսչության խոսնակի թոխանցմամբ՝ ադրբեջանցիները տարածքը կրակահերթի տակ են պահում: «Գիշերը հակառակորդը կրակել է, բայց վիճակը համեմատաբար կայուն է»,-եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:

Տաթև Առաքելյան