Բավ է պառակտվել
12-03-2015 09:59

Կազանում հրդեհի հետևանքով առաջացած առևտրի կենտրոնի փլատակների տակ կարող է գտնվել 15 մարդ

Շուրջ 15 մարդ դեռևս կարող էգտնվել Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում առաջացած հրդեհի հետևանքով փլատակների տակ, հայտնեց Թաթարստանի ԱԻՆ-ի գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Անդրեյ Ռոդիգինը: «Փլատակների տակ կարող է գտնվել մինչև 15 մարդ: Փլատակները շարունակում են զննվել», - ասաց Ռոդիգինը: 


Ինչպես տեղում հայտնեց ԱԻՆ-ի օպերատիվ շտաբի ներկայացուցիչը, հրդեհի մարմանը մասնակցել է 435 մարդ և 100 տեխնիկայի միավոր: Թաթարստանի մայրաքաղաքի առևտրի կենտրոնում չորեքշաբթի բռնկված հրդեհը տարածվել է 4 հազար քառակուսի մետր մակերեսով: Շենքից էվակուացվել է ավելի քան 200 մարդ: Հրդեհի հետևանքով զոհվել է 4 և տուժել է 36 մարդ, որոնցից 14 հոսպիտալացվել են: