Բավ է պառակտվել
03-11-2015 09:00

Վթարվել է Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը. կա 7 զոհ և 36 հոսպիտալացված

Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն նոյեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 03.10-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ քաղաքի մոտ Մոսկվայից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել: 
Ըստ նախնական տվյալների ժամը 08.00-ի դրությամբ կա 7 զոհ և 36 հոսպիտալացված, որոնցից 9-ի վիճակը ծանր է:  «Ընդհանուր առմամբ, ավտոբուսում եղել է 63 մարդ, 35 մարդ հոսպիտալացվել է: Նրանցից 7-ի վիճակը ծանր է, 10-ինը` միջին ծանրության»,- նշվում է հաղորդագրության մեջ: Վթարի ենթարկված ավտոբուսի ուղևորների մեծ մասը ՀՀ քաղաքացիներ են, փոխանցում: Համաձայն վերջին տվյալների` չինական Higer մակնիշի ուղևորատար ավտոբուսի վարորդը չի տուժել, սակայն գտնվում է շոկային վիճակում: Օպերատիվ խումբը դիտարկում է 2 հիմնական վարկած` կամ վարորդն է քնել ղեկին, կամ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է: Դեպքի վայրում աշխատում են համապատասխան ծառայությունները, տուժածները հոսպիտալացվել են, չտուժած ուղևորները գտնվում են ժամանակավոր կացարանում` տեղի կինոթատրոնում: