Բավ է պառակտվել
07-02-2015 08:46

Կրճատել են «Նաիրիտ»- ի 1700 աշխատակցի

 

Փետրվարի 6-ին՝ «Նաիրիտ»-ի կրճատման շրջանակներում քիմկոմբինատի 1700 ազատվել է աշխատանքից, նշված է «Նաիրիտ» ՓԲԸ-ի արհմիության հայտարարության մեջ: Կրճատվել են հազվագյուտ մասնագիտություններ և բարձր որակավորում ունեցող աշխատակիցներ, ովքեր երկար տարիների ընթացքում իրենց ներդրումն են կատարել արտադրական պրոցեսում: «Ընկերության արհմիությունը իր երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներից և հուսով է, որ այնուամենայնիվ գործարանը կրկին կվերաբացվի և բոլոր մասնագետները կվերադառնան իրենց աշխատատեղերը: Ինչ վերաբերվում է աշխատավարձերի մասով պարտքերի մարմանը, ապա մենք հավաստիացնում ենք, որ Ձեզ հետ կպայքարենք հնարավորինս սեղմ ժամկետներում այս հարցի լուծման համար», - նշված է արհմիության հաղորդագրության մեջ: