Բավ է պառակտվել
31-05-2016 09:27

Մերձմոսկովյան շրջանում բացվել է «Ժուկովսկի» միջազգային օդանավակայանը

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Մերձմոսկովյան շրջանում մասնակցել է «Ժուկովսկի» միջազգային օդանավակայանի բացմանը:
Օդանավակայանը, որը դարձել է 4-րդը Մերձմոսկվայում, գտնվում է Ռամենսկոյե շրջանում: Բացման արարողության ժամանակ նոր օդանավակայանի հետ թռիչքների վերաբերյալ պայմանագրեր են կնքել ղազախական Scat և ղրղզական Air Kyrgyzstan ավիաընկերությունները:
Հաղորդվում է, որ օդանավակայանը պայմանագրեր է կնքել ռուսական «Авиастар-ТУ» և «Скай Гейтс Эирлайнс» ընկերությունների հետ:
«Ժուկովսկի» օդանավակայանը սկսել է ընդլայնվել և հարմարեցվել միջազգային չափանիշներին 2014-ին: Կառուցվել է ավելի քան 17.000 քմ տարածքով ուղևորատար տերմինալ: Հետագա 5 տարիների ընթացքում նախատեսվում է ներդնել ևս 10 մլրդ ռուբլի:

Նոր օդանավակայանն առավել հեռու է Մոսկվայից: Այնտեղ հասնելու համար կպահանջվի առնվազն 1 ժամ։