Բավ է պառակտվել
29-12-2015 12:39

Կիևյան կամրջից մարդ է նետվել

Դեկտեմբերի 29–ի առավոտյան ողբերգական դեպք է գրանցվել Երևանում, հայտնում է Հայաստանի ՏԿԱԻՆ պաշտոնական կայքը։ Առավոտյան ժամը 09.46-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ մոտ 30 տարեկան քաղաքացի է ընկած, և անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Հայտնաբերվել է անձը չպարզված տղամարդու դի: Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներ: