Բավ է պառակտվել
30-11-2016 09:01

Ռուսների գրեթե 80%-ը հանդես են եկել միգրանտների մուտքը երկիր սահմանափակելու օգտին

Քաղաքացիների մեծամասնությունը հանդես է գալիս միգրանտների մուտքը դեպի Ռուսաստան սահմանափակելու օգտին:

Այս մասին վկայում են «Հանրային կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի» (ВЦИОМ) հրապարակած տվյալները:

Զգալի թվով միգրանտների ներկայությունն իրենց բնակավայրերում զգում են ռուսների մեծ մասը` ընդհանուր առմամբ 63%-ը: Բացի այդ, հարցվողները (81%), կարծում են, որ գործատուներին ավելի ձեռնտու է միգրանտների ընդունել աշխատանքի, քան տեղացիներին:

Ըստ ռուսների, միգրանտները դատարկում են զբաղվածության և աշխատավարձի տարածքը, հատկապես ցածր հմտություններ պահանջող աշխատատեղերում: Այս կարծիքին են հարցվածների 74 տոկոսը: Միեւնույն ժամանակ, միգրանտների շնորհիվ էժան ծառայություններ ստանալու հնարավորություն կա ( բնակարանների վերանորոգում, տների շինարարություն): Այս կարծիքը կիսում է հարցվածների 57% -ը:

Բացի այդ, ռուսների 57% -ը նշում են, որ միգրանտներն աշխատում են այնտեղ, որտեղ չի ուզում աշխատել տեղական բնակչությունը: Միևնույն ժամանակ, հարցվածների 74% -ը կարծում է, որ միգրանտների մեծամասնությունը աշխատում են անօրինական ճանապարհով:

Չնայած նրան, որ ռուսների կարծիքը գրեթե հավասարապես բաժանված է իրենց քաղաքում միգրանտների հանցագործության մեջ ներգրավվածության հարցում (43% և 40%), հարցվածների 61 տոկոսը նշել են, որ իրենք չեն առարկում, որպեսզի իրենց երեխան ընկերանա օտարերկրյա միգրանտների երեխաների հետ:

ՌԴ միգրացիոն քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Եվգենի Բոբրովը կարծում է, որ խնդիրը ոչ թե միգրանտների մեջ է, այլ Ռուսաստանի օրենսդրության թերությունների:

Բոբրովը նաև նշել է, որ ռուսներին անհրաժեշտ է բացարձակապես յուրաքանչյուր աշխատանքային ուժ, և ռուսների ճնշող մեծամասնությունը հասկանում են դա: Նա նաև հայտարարել է, որ առանց ներգաղթյալների երկրի տնտեսությունը կանգ կառնի «առաջին իսկ գիշերը»: