Բավ է պառակտվել
10-11-2015 10:11

Ո՞րոնք են գերսնման պատճառները

Մեզանից շատերը գոնե կյանքում մի հատված զգացել ենք, որ չափից շատ ենք ուտում, ինչը հետևաբար սկսել է հավելյալ կիլոգրամներ առաջացնել: Gisher.news-ն քաշի նվազեցման մասնագետ, հեգեբան Արմինե Փաշայանից փորձեց հետաքրքրվել թե որն է գերսնման պատճառը. «Շատակերություն ունի երկու պատճառ՝ ֆիզիոլոգիական և հոգեբանական: Առաջին դեպքում, խոսքը գնում է շատակերության մասին, որը հաջորդում է երկարատև քաղցին»: Մասնագետի խոսքով՝ մարդը կարող է ամբողջ օրվա ընթացքում ոչինչ չուտել, լավագույն դեպքում, խմել միայն սուրճ կամ թեյ, կուտակել քաղցը, իսկ օրվա վերջում միանգամից ուտել շատ մեծ քանակությամբ սնունդ: «Եթե մարդը երկար ժամանակ քաղցած է լինում, ապա հետո ուտելիս չափից շատ է ուտում և շատ ուշ է զգում հագեցվածությունը: Սական խելամիտ միջոցը օրվա ընթացքում պարբերաբար սնվելն է»,-հավելեց հոգեբանը: Անրադառնալով շատակերության մյուս, գլխավոր պատճառին՝ հոգեբանականին, քաշի նվազեցման մասնագետը նշեց, «Այս դեպքում մարդը մշտապես, ցանկացած ժամանակ ուտելիս շատ է ուտում, քանի որ չի զգում հագեցվածություն սննդից: Այստեղ մենք գործ ունենք սնունդը ոչ սննդային նպատակներով օգտագործելու դեպքի հետ, այսինքն՝ սնունդն օգտագործվում է ոչ թե քաղցը բավարարելու համար, այլ հոգեբանական որևէ պահանջմունք բավարարելու համար»: Ըստ Արմինե Փաշայանի՝ հենց սա է պատճառը, որ մարդիկ հաճախ նշումեն,որ ուտելիս զգում են,որ ստամոսքը արդեն լիքն է,մարմինը հագեցած է,բայց իրենք չեն կարողանում կանգառնել, շարունակում են ուտել, ընդհուպ մինչև ստամոքսում ցավի զգացողության առաջացումը: «Եվ նույնիսկ այդ դեպքում էլ դեռ չեն ունենում հագեցվածության, բավարարվածության զգացում,քանի որ հասկանալի է, որ սնունդը չի կարող բավարարել հոգեբանական պահանջմունքները»:
Բավականաին հաճախ է նաև հանդիպում, երբ կանայք ու տղամարդիկ ամուսնանալուց և երեխա ունենալուց հետո գիրանում են, որն է պատճառը. «Քանի որ քաշը ավելացնել ու պատճառները հոգեբանականեն,ապա այս դեպքում էլ, բնականաբար,պետք է խոսենք այն հոգեբանական պատճառների մասին, որոնց հետևանքով մարդը սկսում է գերսնվել և քաշ ավելացել»: Արմինե Փաշայանի համոզմամաբ՝ այդ պատճառները շատ անհատական են և կապված են կոնկրետ դեպքից: «Նշեմ մի քանի, առավել տարածված պատճառ: Օրինակ,կարողեն չարդարանալ այն ակնկալիքները, սպասումները, որոնք կային,կարող է կնոջ կամ տղամարդու ունեցած պատկերացումները ամուսնական կյանքի մասին բախվեն մեկ այլ իրականության հետ,որոնք չեն համապատասխանում իրենց պատկերացումներին»,-նշեց մասնագետն ու հավելեց. «Արդյունքում առաջանում է հիասթափություն, վիրավորանք, չհասկացվածություն, միայնակության զգացում, տագնապ, այս բոլոր էմոցիաները կարողեն բերել ախորժակի, մարդը կարող է «ծամել» այս հույզերը»: Քաշի նվազեցման մասնագետը նաև նշեց, որ որոշ դեպքերում քաշը կարող է ավելանալ սեքսուալ կյանքի չռեալիզացման հետևանքով: «Ամուսնական կյանքը ենթադրում է ակտիվ սեռական կյանք,որի առկայության դեպքում քաշը պետք է չավելանա»,-մանչամասնեց զրուցակիցս: «Պատճառներից մեկն էլ, ինչը ևս բավականին տարածված է, այն երևույթն է, երբ կինը կարող է սպասել ամուսնուն, կուտակել քաղցը, որպեսզի երեկոյան միասին ուտեն կամ երեկոյան,ուշ ժամի ամուսնու հետ նորից ուտել: Իրականում սա էլ կապ չունի ուտելու հետ, այստեղ կա մեկ այլ պահանջմունք. Ժամանակ անցկացնել ամուսնու հետ, շփվել, զբաղվել ինչ-որ հաճելի բանով, ինչը փոխարինվում է միասին ուտելով»,-ընդգծեց հոգեբանը և ավելեցրեց, որ hաճախ ամուսնությունից հետո կինը չնկատելով սկսում է իրեն և ամուսնուն նույն չափաբաժնով կերակրել, ինչը ևս բերում է քաշի ավելացման, քանի որ տղամարդուն և կնոջը տարբեր չափաբաժիններ են անհրաժեշտ: Խոսելով մայարանալուց հետո գիրանալուն, փորձագետը նշեց. «Երեխայի ծնունդից հետո ոչ բոլորն են քաշ ավելացնում, որոշ կանայք անգամ կարող են քաշ նվազեցնել, այսինքն՝պատճառը ֆիզիոլոգիան չէ»: Երբ կինը երեխա է ունենում շատ հաճախ մոռանում է ինքն իր մասին, վստահեցնում է մասնագետը, մոռանում է իրեն՝ որպես անձ, որպես կին,սկսում է իր ամբողջ ժամանակը ծախսել երեխայի վրա, ապրում է միայն երեխայի ցանկություններով, և սա կարող է շարունակվել անգամ այն դեպքում, երբերեխան մեծանում է, դառնում էինքնուրույն, բայց ծնողը դեռ շարունակում է ապրել երեխայի կյանքով։ «Արդյունքում նա չի հասցնում իրագործել իր անձնական երազանքները, ցանկությունները,որոնց մասին, իդեպ,հաճախ մոռանում է կամ էլ դրանք հիմնականում նորից կապված են լինում երեխայի հետ»,-ասաց հոգեբանն ու շարունակեց. «Այս ամենի հետ կապված,առաջ են գալիս մի շարք ոչ հաճելի հույզեր, օրինակ, ամբողջ օրը մայրիկը նվիրում է երեխային, իր համար ոչինչ չի անում, օրվա վերջում երբ երեխան բարկացնում է, միանգամից դուրս են լողում բոլոր զսպված հույզերը՝ զայրույթը, վիրավորանքը, հոգնածությունը, սեփական անձի հանդեպ խղճահարությունը, մայրիկն իրեն զգում է չգնահատված, իսկ միակ սփոփանքը դառնում է սնունդը»: Շարունակելով խոսքը, Արմինե Փաշայանը նշեց, որ հաճախ երեխայի ծնունդից հետո, երբ ծնողը կորցնում է իր ներքին «երեխային»,այսինքն, իր ցանկությունները, ամենահասանելի և արագ հաճույքը, որն իրեն կարողանում է թույլ տալ,դառնում է սնունդը:
Մեր խնդրանքով հոգեբանը նաև խոսեց լայն տարածում գտած սննդային կախվածությունից և նշեց, որ այն կախվածության տեսակ է, որի ժամանակ մարդը փորձում է լուծել իր խնդիրները սննդի միջոցով։ «Իրականում, ինչպես ցանկացած կախվածություն, սննդային կախվածությունը պարզապես «օգնում է» չգիտակցել Այդ խնդիրները, առաջացնելով դրանց բացակայության պատրանք»,-ահվելեց քաշի նվազեցման մասնագետը։ Վերջինիս խոսքով՝՝ այլ կերպ ասած, մարդը փոխարինում է իր խնդիրները սննդային կախվածությամբ ու սկսում է տանջվել այդ կախվածությունից՝ չգիտակցելով իրական խնդիրները։ «Սննդային կախվածութուն ունեցող մարդուն անպայման անհրաժեշտ է մասնագետի օգնություն, ով կօգնի նրան դուրս բերել,գիտակցել այդ կախվածության հիմքում ընկած խնդիրները, քանի որ դա ինքնուրույն անելը շատ դժվար է»,-եզրափակեց Արմինե Փաշայանը։

Տաթև Առաքելյան