Բավ է պառակտվել
04-02-2016 16:42

Ինչո՞ւ են մարդիկ ինքնասպանություն գործում

«Ինքնասպանության պատճառներն այնքան բազմազան են, որ հասնում են մի քանի հարյուրի»-gisher.news-ի հետ զրույցում խոսելով ինքնասպանության հնարավոր պատճառների մասին, նշեց «Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի հոգեբան Մանուկ Խաչատրյանն ու հավելեց, որ ոլորտով զբաղվող գիտության՝ սուիցիդոլոգիայի մեջ կան ուսումնասիրված և հաստատված մի քանի հիմնական պատճառներ, մեխանիզմներ կամ գործընթացներ, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության։ «Դրանցից են օրինակ՝ գլխուղեղում օրգանական, ֆիզիոլոգիական այնպիսի փոփոխություններ, ինչպիսիք են սերոտոնին միջնորդանյութի պակասը և դոֆամին միջնորդանյութի ավելցուկը, երկարատև դեպրեսիան, որն ուղեկցվում է միայնակության, անիմաստության զգացմամբ»,-մանրամասնեց մասնագետը: Հոգեբանի խոսքով՝ գոյություն ունի, այսպես կոչված, ֆանատիկ ինքնասպանություն կոչվող երևույթը, երբ մարդ գիտակցաբար գնում է ինքնասպանության որևէ կրոնական կամ մշակույթային ռիտուալների ու գաղափարների համար : Մեզ հետաքրքրեց նաև նաև, թե ինչպե՞ս կարող են շրջապատում, հարզատները զգալ, որ մարդ ինքնասպան լինելու շեմին է. «Գոյություն ունեն այսպես կոչված նախասուիցիդալ վիճակի նշաններ, որոնք անկախ մարդու կամքից դրսևորվում են նրա վարքում։ Նախասուիցիդալ նշաններից են, երբ մարդ խզում է բոլոր սոցիալական կապերը նույնիսկ ամենամտերիմ մարդկանց հետ կամ առաց ափսոսանքի տալիս է ուրիշին իր համար միշտ կարևորություն ունեցած իրեր, հավաքածուներ։ Հաճախ սուիցիդալ մտքերը արտահայտվում են մարդու խոսքում «Ի՞նչ իմաստ ունի, ու՞մ է պետք իմ ապրելը», «Ավելի լավ է մեռնել» և այլն։ Ինքնասպանության գնացողները հաճախ գրում են հրաժեշտի նամակներ»,-ընդգծեց հոգեբանը: Մանուկ Խաչարյանի խոսքով՝ առհասարակ ինքնասպանությունների կանխարգելման և բուժման լավագույն միջոցը, թերևս, անձին շրջապատողների կողմից ակնեղծ ուշադրության, սիրո ու կարեկցանկի զգացումով պատելն է։ «Իրականում ոչ մի ինքնասպան, բացառությամբ հոգեկան հիվանդների, չի ուզում մեռնել, ուղղակի այդ քայլը տվյալ անձնավորության կողմից այդ պահին լավագույն ելք է համարվում, և եթե ինչ-որ մեկը ինքնասպանության ճանապարհին «բռնի նրա ձեռքը», նա հետ կգանգնի այդ քայլից։ Անհրաժեշտ է հասկանալ այն յուրահատուկ իմաստը, որը ինքնասպանը դրել է կյանքից հեռանալու մեջ և ապրելու այլ ճանապարհ ցույց տալ նրան»,-եզրափակեց հոգեբանը:

Տաթև Առաքելյան