Բավ է պառակտվել
09-10-2015 11:06

Ինչո՞ւ և ինչի՞ց են վախենում մարդիկ

Վախը նեքին հոգեվիճակ է, որը պայմանավորված է իրական կամ ենթադրյալ վտանգով: Թե իրականում ինչ վախը, gisher.news-ն փորձեց պարզել հեգաբան Դոնարա խանոյանից: «Վախի էմոցիան ի հայտ է գալիս, երբ մարդն այն իրավիճակում է գտնվում, երբ պոտենցիալ վտանգ է զգում իր հանգստի և կենսաբանական կամ սոցիալական գոյության համար»,-մանրամասնեց փորջագետն ու հավելեց, որ վախը կարծես նախազգուշացնող ահազանգ է իրական կամ թվացյալ վտանգի համար, ի դեպ երկու դեպքում էլ մեր օրգանիզմը նույանման է գործում: «Այն կախված է բազմաթիվ արտաքին ու ներքին, բնածին կամ ձեռքբերովի պատճառներից` մենակություն, մերժում, ընկճախտ, ցածր ինքնագնահատական, ձախողում և այլն»,-ասաց Դոնարա Խանոյանը: Վերջինիս խոսքով՝ վախի հիմնական գործառույթներն են` ազդանշանային, պաշտպանական, ադապտացիոն և որոնողական: «Վախը մոբիլիզացնում է օրգանիզմը խուսափողական վարքագծի, փախուստի իրականացման համար»,-նշեց հոգեբանը: 

Խսելեվ վախի հաղթահարման մեթոդներից, մասնագետը հորդորեց նախ տեսնել դրա պատճառները և առանձնացնել այն վախերը, որոնք իռացիոնալ արմատներ ունեն:
«Ի տարբերություն վախի ֆոբիան առավել արտահայտված վախն է, որը սրվում է որոշակի իրավիճակներում, չունի ռացիոնալ պատճառ և չունի տրամաբանական բացատրություն»,-ասաց զրուցակիցս և ավելացրեց, որ դրանք կպչուն, ոչ ադեկվատ հուզական ապրումներ են, որոնք առաջանում են որոշակի իրադրություններում: Նրա խոսքով՝ եթե վախը առաջանում է բոլոր մարդկանց մոտ և վերանում է ռեալ վտանգի անցնելուց հետո, ապա ֆոբիայի դեպքում մարդը անգամ գիտակցելով որ վտանգ չկա շարունակում է վախենալ:
Վախորը հատկապես բնորոշ են երեխաներին և հոգեբանի համոզմամբ՝ մանկությունն առանց վախի թերևս անհնար է պատկերացնել: «Երեխայի առողջ, նորմալ զարգացման համար վախը բնական ռեակցիա է շրջապատող աշխարհի նկատմամբ: Յուրաքանչյուր տարիքի հատուկ են իր վախերը»,-ընդգծեց մասնագետը ի մանրամասնեց. «Օրինակ 3 տարեկանի համար հատուկ է պատժման վախը,3- 5 տարեկանում շատ երեխաներ վախենում են հեքիաթային հերոսներից, ցավից, պատահական ձայներից, մենակությունից, մթությունից: 6-7 տարեկանում երբեմն ի հայտ է գալիս մահվան վախը, նախադպրոցականները հիվանդագին տառապում են ծնողների վեճերից վախենալով որ նրանք միասին չեն լինի»: Դոնարա Խանոյանը նաև նշեց, որ երեխայի վախերը ժամանակի ընթացքում անցնում են, պետք չէ դրանց դեմ պայքարել, սակայն սատարել երեխային, հանգստացնել, ապահովության զգացումն ապահովել պարտադիր է:

Տաթև Առաքելյան