Բավ է պառակտվել
28-05-2015 14:05

Առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում. Սեյրան Օհանյան

Այսօր մայիսյան հաղթանակների առթիվ Սարդարապատի հուշահամալիր այցելած պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անդրադառնալով օրվա խորհրդին՝ նշեց, թե Հայկական հաղթանակները, հերոսությունները այսօր էլ կան և արտահայտվում են առաջին գծում մեր զինվորների հերոսություններով: «Չէի ասի, թե վերջին ժամանակներս հաղթանակներ չենք ունեցել: Վերջին հաղթանակները, որոնք ունեցել ենք Արցախյան ազատամարտից հետո շարունակական են, քանի որ այսօր առաջին գծում մեր զինվորը ամեն օր հերոսություն է կատարում` հաստատակամ, ըմբոստ հայացքով նայում է դեպի առաջ և հետևում մեր ժողովրդի խաղաղ արարումին»,- ասաց Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով ՀՀ քաղաքացու կյանքին, որ դժվարին սոցիալական պայմաններում գտնվելով է ապրում, ՀՀ պաշտպանության նախարարը նկատեց. «Մեր ժողովրդի համար երբևէ հեշտ կյանք չի եղել, միշտ դժվարություններ քաշել են, մենք դժվար պայքարում են ստեղծել: Եվ այդ առումով հերոս է մեր ամբողջ ժողովուրդը»: Իսկ հայոց պատմության լավագույն հերոսական էջերը` Ղարաքիլիսա, Բաշ-Ապարան, և այլն ունեն նաև նորագույն էջեր` Շուշիի ազատագրում և Ղարաբաղյան ազատամարտ: