Բավ է պառակտվել
27-10-2016 17:27

«Պոբեդան» Գյումրու օդանավակայանում. ինչից են զրկվելու ուղևորները

Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հայտարարել է, որ լոուքոսթեր «Պոբեդան» 20 դոլարով թռիչքներ կկատարի Մոսկվայից Գյումրի։  «Պոբեդա» ռուսական ավիաընկերությունը նոյեմբերի վերջից թռիչքներ կիրականացնի դեպի Գյումրի։ Այդ նորությունը մեծ իրարանցում է առաջացրել հասարակության մեջ։ Պոտենցիալ ուղևորների մեծամասնությունը, սակայն, չգիտի, թե ինչ է ենթադրում լոուքոսթերից օգտվելը։ Ընթեցողներին ծանոթացնում ենք բյուջետային ավիաընկերությունների աշխատանքի սկզբունքներին։ Եվրոպայի բյուջետային ավիաընկերությունների հիմնական առանձնահատկություններն են.

Բյուջետային ավիաընկերության չվերթի տոմս կարելի է ձեռք բերել ինտերնետով

Հիմնականում այդ կերպ են գումար տնտեսում, ինչն անմիջականորեն անդրադառնում է տոմսի գնի վրա։ Նրանք չեն վճարում գրասենյակի վարձակալման համար, աշխատողներ պահելու կարիք չկա և այլն։ Օդանավակայանում գրանցման հարցերով աշխատակիցներին աշխատավարձ վճարելը նույնպես թանկ է։ Ուստի լոուքոսթերի չվերթին կարելի է առցանց անվճար գրանցվել, մինչդեռ օդանավակայանում պետք է վճարել դրա համար։

Տոմսերը նախօրոք վաճառելը նույնպես խնայելու միջոց է

Դուք այսօր էժան տոմս եք գնում կես տարի հետո թռիչքի ամսաթվով։ Դուք գոհ եք, որովհետև տնտեսել եք։ Իսկ ընկերությունը գոհ է, որովհետև կես տարի անվճար կօգտվի ձեր փողերից։ Ստացվում է անտոկոս վարկի նման մի բան։

Ընդ որում, վարկ, որը պետք չէ վերադարձնել, որովհետև լոուքոսթերների մեծամասնությունը թույլ չի տալիս հանձնել տոմսը։ Նույնիսկ թռիչքի ամսաթվի կամ ուղևորի ազգանվան հասարակ փոփոխությունը կարող է ավելի թանկ արժենալ, քան տոմսի սկզբանական արժեքը։

Ինքնաթիռում սնունդ չեն տալիս

Այսինքն, տոմսի արժեքում ներառված չէ սնունդը, սակայն ցանկության դեպքում լրացուցիչ գումարի դիմաց դուք կարող եք ինքնաթիռում ուտելիք ստանալ կամ վերցնել այն ձեզ հետ։ Բայց պետք է հիշել, որ ձեռքի ուղեբեռում ցանկացած տեսակի հեղուկ տեղափոխելն արգելված է։

Բյուջետային ավիաընկերություններն ընտրություն են կատարում հօգուտ մեկ ընկերության նոր ինքնաթիռի

Դրանք նաև ավելի քիչ վառելիք են ծախսում և վերանորոգման կարիք ավելի քիչ ունեն, սպասարկման ոլորտի մասնագետները նույնպես քիչ են։ Նոր մեքենաների համար տալիս են երեք, նույնիսկ հինգ տարվա երաշխիք։ Շատ քիչ է լինում, որ որակյալ ավտոմեքենան շահագործման առաջին տարիներին վերանորոգման կարիք է ունենում։ Նույնը վերաբերում է նաև ինքնաթիռներին։

Տեխնիկական աշխատողների մեծ թիմ պահելու և վերանորոգման ծախսերից խուսափելու համար բյուջետային ավիաընկերությունները փորձում են թռիչքներ գործել միայն մեկ մոդելի նոր ինքնաթիռներով։ Ինքնաթիռները 5-6 տարի օգտագործելուց հետո վաճառում են մյուս ավիաընկերություններին։

Ավելի քիչ ազատ տեղ, ավելի շատ նստատեղեր

Տնտեսելու ակնհայտ միջոց է նաև ինքնաթիռում ուղևորների համար շատ տեղեր ստեղծելը։ Այդ պատճառով լոուքոսթերները հաճախ ինքնաթիռներ են պատվիրում, որոնց սրահներում ավելի շատ նստատեղեր կան, քան դասական ավիաընկերությունների ինքնաթիռներում։ Շարքերի միջև նեղ միջանցքների հետևում գումար վաստակելու ևս մեկ միջոց է թաքնված. կարելի է ավելի թանկ տոմսեր վաճառել ոտքերի համար ազատ տարածությամբ։ Դատարակ ինքնաթիռով այստեղ-այնտեղ թռչելը շահութաբեր չէ։ Ցանկացած ավիաընկերություն շահագրգռված է, որպեսզի իր ինքնաթիռները 100 տոկոսով լի լինեն ուղևորներով։

Իրականում, IATA-ի տվյալներով, աշխարհում ինքնաթիռները լի են լինում միջինը 70 տոկոսով, և յուրաքանչյուր ավիաընկերություն գիտի դա։ Այդ մասին փորձում են բարձրաձայն չխոսել, բայց ավիատոմսերի գներն այնպես են սահմանում, որպեսզի ուղևորների նույնիսկ 70 տոկոսն ապահովի թռիչքի շահութաբերությունը։ Այլ կերպ ասած, տոմս գնելով դուք վճարում եք ձեր և ինքնաթիռում առկա ազատ նստատեղի համար։

Բյուջետային ավիաընկերությունները կարողանում են գումար վաստակել նույնիսկ այնպիսի մանրուքների վրա, ինչպիսիք են ինքնաթիռի նստատեղերը։ Դասական ավիաընկերությունը միշտ հնարավորություն է տալիս կայքում գրանցվելու ժամանակ ընտրել տեղը կամ օդանավակայանում խնդրել աշխատակցին տեղ տալ պատուհանի մոտ։ Լոուքոսթերները նման հնարավորություն չեն տալիս։ Հավելավճար ընտրված տեղի համար Ամենայն հավանականությամբ, առցանց գրանցվելիս դուք տեղ կստանաք միջանցքի մոտ։ Եթե ուզում եք նստել պատուհանի մոտ, պետք է հավելյալ գումար վճարեք։ Եթե գնում եք մեկից ավել տոմս, ապա համակարգը կարող է տեղ տալ ձեզ և ձեր ուղեկիցներին ինքնաթիռի տարբեր հատվածներում։ Եթե ցանկանում եք նստել իրար կողք, պետք է ավել գումար տաք։

Ամենակարևոր պայմանը` վճարովի ուղեբեռ

Դե, իհարկե, այստեղ հատկապես կարևոր է ուղեբեռի հարցը։ Եթե դասական ավիաընկերության տոմսի գնի մեջ միշտ մտնում է ուղեբեռը և գրանցված բեռը, ապա լոուքոսթերի մոտ թույլատրված է վերցնել միայն ձեռքի ուղեբեռ։ Միաժամանակ, ճամպրուկ տեղափոխելու համար հավելավճարը կարող է կրկնակի ավելի լինել տոմսի արժեքից։ Ընդունված է համարել, որ ձեռքի ուղեբեռը լավագույն դեպքում պորտֆել է կամ ոչ մեծ պայուսակ։ Իրականում, թույլ են տալիս վերցնել 55-40-20 սմ չափսերով ուղեբեռ։ Քաշի սահմանափակումը 8 կգ-ն է։

Օդանավակայանները գտնվում են քաղաքից դուրս կամ հեռու են զբոսաշրջային գոտիներից

Կարևոր է նաև, որ ամենից հաճախ բյուջետային ավիաչվերթները կատարվում են այնպիսի օդանավակայաններից, որոնք հեռու են քաղաքներից կամ զբոսաշրջային գոտիներից։ Հայաստանի դեպքում «Պոբեդան» ընտրել է «Շիրակ» օդանավակայանը, որն ազատված է «օդի հարկից» (շուրջ 20 դոլար), ինչն առկա է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում։ Փոքր օդանավակայանները հաճախ ազատված են ավտոբուսներ օգտագործելու անհրաժեշտությունից (բենզին, տեխսպասարակում, վարորդների և մեխանիկների աշխատավարձ), ինչը, բնականաբար, ազդում է տոմսի գնի վրա։

Գիշերով ավելի էժան է

Օդանավակայանի վարձը հաճախ կախված է ինքնաթիռի վայրէջքի ժամանակից։ Գիշերային չվերթն ավելի էժան է, քան ցերեկայինը։ Զբոսաշրջային սեզոնի ընթացքում տոմսն ավելի թանկ է, քան այլ ժամանակ։ Լոուքոսթերների մեծամասնության չվացուցակը կազմվում է` հաշվի առնելով այդ գնային տատանումները։

Օդանավակայանում կայանելու համար համար վճարում են ոչ միայն ուղևորները, այլ նաև ավիաընկերությունները։

Ուստի լոուքոսթերների մեծամասնությունը նախընտրում են իրենց ինքնաթիռները պահել ոչ թե գետնին, այլ երկնքում։ Վայրէջք, մարդիկ դուրս են գալիս, ուղևրները մտնում են ներս, թռիչք… Այնպես որ, «Պոբեդայի» թռիչքները հայկական Գյումրի լիովին հնարավոր են։ Ուղղակի, տոմս գնելիս և գրանցվելիս պետք է մի քիչ ջանքեր գործադրել, իսկ թռիչքի ժամանակ զոհաբերել հարմարավետությունը։