03-11-2016 13:23

«Պոբեդան» չեղարկել է Երևան նախատեսված չվերթերը

Ռուսական լոուքոսթեր «Պոբեդան» կհրաժարվի Դոնի Ռոստով-Երևան չվերթերի թույլտվությունից «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորների սպասարկման բարձր արժեքի պատճառով:

«Պոբեդան» դեռևս հուլիսին ստացել էր շաբաթը չորս անգամ Դոնի Ռոստով-Երևան կանոնավոր չվերթերի թույլտվություն, սակայն թռիչքներն այդպես էլ չեն սկսվել:

«Մենք որոշել ենք հրաժարվել Երևան նախատեսված չվերթերից օդանավակայանում ուղևորների սպասարկման չափազանց թանկ արժեքի պատճառով: «Զվարթնոցում» այն կազմում է 50 եվրո յուրաքանչյուր մարդու համար, ինչն ավելին է, քան մեր սակագինը», - ասել է զրուցակիցը:

Նա ավելացրել է, որ «Պոբեդայի» միջազգային երթուղով (ընկերությունը թռիչքներ է կատարում ինը ուղղություններով դեպի Եվրոպա և ԱՊՀ) օդանավակայանի սպասարկումը միջինը 10 եվրո է կազմում յուրաքանչյուր մարդու համար, իսկ որոշ օդանավակայաններում այն ընդհանրապես անվճար է:

Միաժամանակ, հոկտեմբերին հայտնի էր դարձել, որ Ռոսավիացիան փոխադրողին թույլտվություն է տվել թռիչքներ իրականացնել Մոսկվայից դեպի Գյումրի: Ըստ տվյալների, Գյումրու«Շիրակ» օդանավակայանը «Պոբեդային» սպասարկման զեղչ է տրամադրել:

«Պոբեդան» «Աէրոֆլոտի» խմբի ցածր բյուջետային փոխադրող է: Ընկերության թռիչքներն իրականացվում են Boeing-737-800 տիպի 12 օդանավերով։