Բավ է պառակտվել
26-10-2016 11:42

«Շիրակ» օդանավակայանից՝ Մոսկվա տոմսերը կվաճառվեն սկսած 10.000 դրամից

«Պոբեդա» ավիաընկերությունը սկսում է թռիչքներ իրականացնել Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվա:

Ինչպես հաղորդում է Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղարությունը, ռուսական «Պոբեդա» ավիաընկերության հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել 2016 թվականի նոյեմբեր ամսվա վերջից շաբաթական 3 անգամ Գյումրու «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան, ինչպես նաև, հետադարձ ուղղությամբ թռիչքներ իրականացնել:

«Ավիաընկերության ավիատոմսերի սակագները լինելու են սկսած 10 հազար դրամից: Թռիչքները կատարվելու են ցերեկային ժամերին», - նշվում է հաղորդագրության մեջ: