Բավ է պառակտվել
13-11-2015 12:41

Հեռուստատեսությամբ պատահաբար ցուցադրել են ՌԴ ՊՆ գաղտնի փաստաթղթեր

Ռուսական հեռուստատեսության եթերում պատահաբար հայտնվել են Վլադիմիր Պուտինի խորհրդակցությունները պաշտպանական թեմաներով: Հեռուստաալիքները  մի ակնթարթ ցույց են տվել նոր զինատեսակի մեխանիզմի ներկայացման կադրեր սպաներից մեկի ձեռքում: Եթե պատկերը մշակենք գրաֆիկական խմբագրի միջոցով,  կարող ենք կարդալ տեքստը և  գաղտնի զենքի տեխնիկական բնութագրերը: Ավելի ուշ սյուժեներից հեռացրել եին գախտնի նյութով ինֆրմացիան, սակայն արդեն ուշ էր.  նոյեմբերի  11- ին այդ նյութերն արդեն հայտնվել էին  և ազատ ցուցադրվում էին YouTube և  Яндекс  կայքերի չխմբավորված վիդեոսյուժեներում: Շնորհանդեսին ռուսական բանակի գեներալի  ձեռքում  օվկիանոսային  բազմաթիրախային «Ստատուս-6» համակարգի (Разработчик — ОАО ЦКБ МТ «Рубин»)նկարագիրն է : համակարգի նպատակն է. «հակառակորդի կարեւոր տնտեսական օբյեկտների խոցումը ծովափնյա տարածքում և երկրի տարածքում  ծավալուն գոտիների ռադիոակտիվ աղտոտման ճանապարհով  երաշխավորված երկարաժամկետ  կործանարար  ազդեցություն ունենալ  ռազմական, տնտեսական, բիզնեսի կամ այլ ոլորտների համար»:   Որպես ենթադրվող կրիչներ `վերևում  ձախ կողմից պատկերված է կառուցվող հատուկ նշանակետային ատոմային 09852 ծրագրի «Բելգորոդ» սուզանավ, իսկ  աջ կողմից `կառուցվող հատուկ նշանակետային 09851 ծրագրի «Խաբարովսկ» ատոմային  սուզանավ: Զինվորական փորձագետների կարծիքով խոսքը գնում է մի քանի կոբալտային զենքերի կիրառման մասին: Փորձագետները ուշադրություն են դարձնում նաև «գերհզոր ականակրի»  նախագծման վրա. կառավարման և մանևրների համար նախատեսված կախովի սուզանավով: Ֆորումի ժամանակ ենթադրվում է, որ, եթե հարված հասցվի  ԱՄՆ բոլոր 17 -նավահանգիստներին, ապա հակառակորդն ամբողջությամբ կկորցնի նավատորմին աջակցելու և  միջազգային առևտրի հնարավորությունները.  իր բոլոր ուղղեկցող հետևանքներով տնտեսության համար: Մեկ այլ տարբերակ է`  տեկտոնական ափսեի ոլորտում պայթյուն իրականացնելը արհեստական ցունամի ստեղծելու և մայրցամաքի ափը քանդելու նպատակով, ինչպես ժամանակին առաջարկում էր ակադեմիկոս Սախարովը:

Կրեմլում խոստովանել են գաղտնի տեղեկությունների  արտահոսքի փաստը. «Իսկապես, որոշ գաղտնի նյութեր  հայտնվել են տեսախցիկի օբյեկտիվում,  այդ պատճառով դրանք ոչնչացվել են, - ասել է պետության ղեկավարի մամուլի ծառայության պատասխանատուն:  Մենք հույս ունենք, որ դա չի կրկնվի: Ավելի ուշ, իհարկե, կանխարգելիչ միջոցներ կձեռնարկենք, որպեսզի դա նորից տեղի չի ունենա»:  Պետք է հասկանալ, որ  նման տեղեկատվության հանրայնացումը, պետական գաղտնիքների հրապարակում է, որի համար ակնկալվում է պատժի ամենախիստ միջոցները: Սակայն, պետական հեռուստատեսային լրագրողների գնդակահարման մասին տեղեկատվություն դեռ չի ստացվել: Նմանատիպ տեղեկատվության արտահոսք է տեղի էունեցել Մեծ Բրիտանիաի  Թագավորական ВВС-ի բազայում: Տեսախցիկը  ֆիքսել էր ներքին օգտագործման համար  նախատեսված համակարգիչներից մեկի  մուտքաբառն ու գաղտնաբառը :  Գաղտնաբառը տպագրվել էր A4 ֆորմատի  թերթիկի վրա և փակցվել էր պատին: Ինտերնետում  գաղտնաբառի լուսանկարների հրապարակումից հետո ռազմական գործիչները  ստիպված էին արագ փոխել իրենց գաղտնաբառերը: