Բավ է պառակտվել
14-11-2015 12:01

Նախնական տվյալներով Փարիզում զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան

Ըստ նախնական տվյալների` Փարիզի ահաբեկչության արդյունքում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին հայտնում են ՏԿԱԻՆ հասարկայանության հետ կապերի վարչությունից: Նույն աղբյուրի հաղորդմամբ, կապ է հաստատվել Ֆրանսիայում ՀՀ փոխդեսպան Վահե Վահրամյանի հետ, ով տեղեկացրել է, որ ահաբեկչության զոհերի և տուժածների ինքնությունը պարզվում է: Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ: Ըստ աղբյուրի, ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 153-ի, տուժել է ավելի քան 200 մարդ: