Բավ է պառակտվել
24-10-2016 16:30

Օմսկում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու

ՌԴ Օմսկ քաղաքում խառը մարտարվեստի մարտիկը ծեծելով սպանել է Հայաստանի 32-ամյա քաղաքացու։
Դեպքը տեղի է ունեցել Օմսկ քաղաքի Լենինսկի թաղամասում: 
Նախնական վարկածով՝ 22-ամյա Նիկիտա Ֆեդոնենկոն ծագած վեճի ընթացքում ծեծի է ենթարկել Հայաստանի 32-ամյա քաղաքացի Վահե Զալիբեկյանին: Ստացած վնասվածքներից նա ավելի ուշ մահացել է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՌԴ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի 4-րդ մասով, որն է՝ «Առողջությանը ծանր վնաս հասցնելը, որն անզգուշությամբ հանգեցրել է մահվան»:
«Այժմ կասկածյալը ձերբակալված է: Հետաքննությամբ զբաղվում է հատուկ կարևորության գործերի հետաքննության բաժինը»,- լրատվամիջոցին հայտնել է ՌԴ քննչական կոմիտեի Օմսկի շրջանի քննչական գլխավոր վարչության ներկայացուցիչ Լարիսա Բոլդինովան:
Վեճի պատճառը դեռ հայտնի չէ: Սակայն Նիկիտա Ֆեդոնենկոյի բնակարանում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է իր, որը նման է սքինհեդների օգտագործած իրին: Նշվում է, որ կասկածյալը զբաղվել է մարտարվեստով:
Նա, մասնավորապես, զբաղվել է խառը մենամարտերի մարտարվեստով և անգամ մրցանակների արժանացել: 2013 թվականին ֆեդոնենկոն զբաղեցրել է երկրորդ տեղը «Ոսկե սաղավարտի գավաթ» մրցաշարում: