Բավ է պառակտվել
04-03-2015 16:18

Երևանում քրեական հեղինակության և մյուսների սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Այսօր Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած 3 անձանց սպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածով՝ ՀՀ քր. Օր.-ի 104 հոդվածի 2-ին մասի 1 կետի՝ (մեկից ավելի անձանց սպանություն) և 235 հոդվածի՝ (ապօրինի զենք պահելը) հատկանիշներով: Այդ մասին gisher.newsին տեղեկացրեց ՀՀ Քննչական կոմիտեի խորհրդական Սոնա Տռուզյանը: Նա տեղեկացրեց նաև, որ կատարվածի մասին ահազանգն ստանալուց անմիջապես հետո դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանի գլխավորությամբ։ «Ստեղծվել է քննչական խումբ, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ դեպքի հանգամանքները և հանցագործությունը առերևույթ կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,- ասաց քննչական կոմիտեի ներկայացուցիչը: Նրա տեղեկացմամբ, այս գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիետի Հատուկ կարևորագույն գործերի քննության գլխավոր վարչության վարույթում։