Բավ է պառակտվել
31-03-2015 14:09

Շենգավիթում տեղի ունեցած սպանության փորձի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Երևանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քաղաքացի Վարդան Կարապետյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ։ Այդ մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: Մարտին 31-ին` ժամը` 01:30-ի սահմաններում, հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Պոպովի փողոցում հրազենից կրակել է քաղաքացի Վարդան Կարապետյանի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում։ Վարդան Կարապետյանը բժշկական կենտրոն է տեղափոխվել տարածքի բնակիչների կողմից։ Ըստ աղբյուրի, դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։ Վ.Կարապետյանը ճանաչվել է որպես տուժող:

Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքներ պարզելու ուղղությամբ: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ պարզելու հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Տարբեր տեղեկատվական աղբյուրների փոխանցմամբ, տուժած Վարդան Կարապետյանը մարտի 4-ին Նուբարաշենում սպանված քրեական հեղինակություն համարվող Երրորդմասցի Լյովիկի ընկերն է: