Բավ է պառակտվել
20-07-2016 10:46

Շաքրո Մոլոդոյի գործով ՌԴ քննչական կոմիտեի երեք աշխատակից է ձերբակալվել

Երեքշաբթի ուշ երեկոյան Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը Ռուսաստանի քննչական կոմիտեի  Մոսկվայի բաժնի պետի տեղակալ Դենիս Նիկանդրովի ձերբակալության հրաման է տվել: Նա ձերբակալվել է մինչև սեպտեմբերի 15-ը, «Շաքրո Մոլոդոյի գործով» Դրանից մի քանի ժամ առաջ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները ձերբակալել էին օրենքով գող Շաքրո Մոլոդոյի գործի հետ կապ ունեցող ՌԴ քննչական կոմիտեի մայրաքաղաքային վարչության պետի տեղակալ Դենիս Նիկանդրովին և ՔԿ անվտանգության վարչության ղեկավար Միխայիլ Մաքսիմենկոյին, հայտնում են իրավապահ մարմինները: «Նիկանդրովը կասկածվում է հանցագործություններ իրականացնելու մեջ»,-ասել է աղբյուրը: Ավելի ուշ ԱԴԾ-ում հայտնել են, որ ՔԿ աշխատակիցների նկատմամբ քննչական գործողություններ են իրականացվում՝ կապված իրավասությունների չարաշահման և հանցավոր հանրության ներկայացուցիչներից կաշառք վերցնելու հետ: Հատուկ ծառայությունների աղբյուրի խոսքով՝ Նիկանդրովը օրենքով գող Շաքրո Մոլոդոյին խոտացել է մեկ միլիոն դոլարով ազատել նրան քրեական հետապնդումից:

Մեկ շաբաթ առաջ Մոսկվայում ձերբակալվել է «օրենքով գող» Զախարի Կալաշովը, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականունով: Նա ձերբակալվել է քաղաքի ռեստորաններից մեկի սեփականատիրոջից խոշոր գումար շորթելու քրեական գործի շրջանակում: