Բավ է պառակտվել
07-01-2017 20:05

Սպանվել է Գեղարքունիքի փոխմարզպետի որդին

Այսօր սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։

 

Ժամը 12։40-ի սահմաններում Գավառի բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել երիտասարդ տղա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 29-ամյա Հայկ Անդրանիկի Հակոբյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Գավառ քաղաքի Ազատության փողոցից։

Կայքի հաղորդմամբ, արդեն նշված վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից կրակված 7 պարկուճ։

Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) և 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշով։

Աղբյուրի տեղեկություններով՝ սպանված Հ. Հակոբյանը Գեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդին է։