Բավ է պառակտվել
26-05-2015 09:01

Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կհարցաքննվի նաև Սուրիկ Խաչատրյանը

Մայիսի 2-ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվի նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները: Այս մասին իր տեղեկություններ է հայտնում «Հայկական Ժամանակ»-ը: Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի ներկայանան վարույթ իրականացնող մարմնին: Երեկ Քննչականից  ասել են, որ գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան: Սդղի Գյոլում ծեծի ենթարկված Չաքարյան եղբայրներից Հարությունին այս օրերին ևս 2 վիրահատության է սպասվում: Այդ վիրահատություններից է կախված կվերականգնվի՞ նրա վնասված աչքը, թե ոչ: Մինչ այս՝ վիրահատել էին միջադեպի ժամանակ մյուս եղբոր վնասված քիթը: