Բավ է պառակտվել
19-03-2015 10:25

Գյումրիում փոխհրաձգության գործով ձերբակալվել է ևս երկու մարդ

Գյումրիում մարտի 7-ին տեղի ունեցած զինված պատահարի գործով ձերբակալվել է ևս երկու կասկածյալ, հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից: Հիշեցնենք, որ մարտի 7-ի ուշ գիշերը Գյումրիում զինված պատահար է տեղի ունեցել, որի արդյունքում հոսպիտալացվել է վեց մարդ: Ավելի ուշ վիրավորներից մեկ մահացել է հիվանդանոցում: Ինչպես հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից, հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը, նրանք հայտնում են, որ Գյումրիում զինված պատահարի գործով ձերբակալվել են զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ կասկածվող Արտակ Ղազարյանը և մի շարք անձանց հետ խուլիգանություն կատարելու կասկածով՝ Մերուժան Մովսիսյանը: Ավելի վաղ հայտնի է դարձել այն մասին, որ նույն քրեական գործով ձերբակալվել են Հ. Տոնոյանը, Հ. Գևորգյանը, Դ. Հակոբյանը: Եվս երեք անձ՝ Պ. Առաքելյանը, Աշոտ և Գառնիկ Գրիգորյանները հետախուզվում են: Տվյալ քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: